Հալեպի պետական համալսարանում կգործի հայոց լեզվի ուսուցման ամբիոն

Հալեպի պետական համալսարանում կգործի հայոց լեզվի ուսուցման ամբիոն

PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի համալսարանին կից լեզվա•իտական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման ամբիոնի բացմանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ից կենտրոնում կսկսվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացները ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար:

ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաեւ ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով: Նիդալ Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է եւ պատրաստ՝ ուսումնական գործընթացին:

Կողմերը քննարկել են նաեւ ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---