ՀՀ նախագահի առաջիկա հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մտահոգել է խորհրդարանական խմբակցություններին

ՀՀ նախագահի առաջիկա հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մտահոգել է խորհրդարանական խմբակցություններին

PanARMENIAN.Net - Ոչ մի անսպասելի բան չկա նրանում, որ Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Վաշինգտոնում` ապրիլի 12-13-ին կայանալիք միջուկային անվտնագության վերաբերյալ միջազգային գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, պաշտոնական Երևանի դժգոհությունը հայ-թուրքական գործընթացի ձգձգման վերաբերյալ նախատեսված է ներքին սպառման համար, իսկ արտաքին քաղաքականության ասպեկտում Հայաստանը դեռ երկար է պատրաստ սպասել: “ՀՀ-ն չի կարող դուրս գալ հայ-թուրքական գործընթացից, քանի որ միակ մասնակիցը չէ, և ցանկացած քայլ այդ ուղղությամբ կարող է բացասական հետևանքներ ունենալ”,-ասել է նա` նշելով, որ որոշակի ուժեր կշահարկեն այդ հանդիպումը` ներկայացնելով այն որպես հայ-թուրքական մերձեցման գործընթացի շարունակությունը: “Սակայն իրականում, արձանագրությունների վավերացման գործընթացն արդեն սպառել է իրեն”,-ասել է Սաֆարյանը:

Իր հերթին “Օրինաց երկրի” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ առաջկա հանդիպումը չափազանց կարևոր է և կարող է խթան հանդիսանալ առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման համար:

“Հայաստանի նախագաի համաձայնությունը` հանդիպել Էրդողանի հետ, չի զարմացնում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարության նախաձեռնողական քաղաքականությունը ոչ մի առաջարկ չի մերժում”,-ճեպազրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ինչպես նշել է Մինասյանը, հանդիպմանը Թուրքիան կփորձի պահպանել հայ-թուրքական մերձեցման գործընթացը և որոշակի առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում: “Այսինքն, թուրքական կողմը մտադիր է հասնել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր նախապայմանի իրականացմանը”,-ասել է նա:

Առաջիկա հանդիպումը կաևորել է նաև “Բարգավաճ Հայաստանի” խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, այժմ եկել է Թուրքիայի պատասխան քայլի պահը, և, եթե այդ երկիրը հավատարիմ է արձանագրությունների ոգուն ու տառին, ապա պետք է վավերացնի դրանք առանց նախապայմանների”,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ խելամիտ ժամկետներն արդեն անցել են, և Հայաստանն արդեն այժմ պատրաստ է ետ կանչել իր ստորագրությունը: “Սակայն Հայաստանը դա պետք է անի քաղաքական տեսակետից ամենանպաստավոր պահի”,-նշել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---