Հայաստանը կմասնակցի Կաննի կինոփառատոնին 19 ֆիլմով

Հայաստանը կմասնակցի Կաննի կինոփառատոնին 19 ֆիլմով

PanARMENIAN.Net - ”Հայաստանի ազգային կինոկենտրոն”-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-23-ը կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնի և կինոշուկայի աշխատանքներին: Կաննի ՄԿՓ-ի շրջանակներում “Սինեֆոնդասիոն” մրցութային ծրագրին կմասնակցի ռեժիսոր Ա. Չիլինգարյանի “Ցատկերթ” ֆիլմը:

Նույն ժամանակահատվածում Կաննի կինոշուկայում կներկայացվեն նաև կինոկենտրոնի վերջին տարիների աշխատանքները ներկայացնող հետևյալ ֆիլմերը. Լիամետրաժ խաղարկային` 1.”Խճճված զուգահեռներ” /ռեժ.` Հ. Գալստյան / 2. “Մի նայիր հայելուն” /ռեժ.` Ս. Բաբայան/ 3. “Սպանված աղավնի” /ռեժ.` Հ. Քեշիշյան/ 4. “Մաեստրո” /ռեժ.` Վ. Չալդրանյան/ 5. “Ժաննան և ձայները” /նախագիծ, ռեժ.` Մ. Վաթինյան/ 6. “Լուսապսակ” /նախագիծ, ռեժ.` Ա. Սուքիասյան/ Կարճամետրաժ խաղարկային և փաստագրական` 7. “Եթե չգամ, իմացիր, որ չկամ” /ռեժ.` Հ.Սաֆարյան/ 8. “1362” /ռեժ.` Ա. Սարգսյան/ 9. “Ցատկերթ” /ռեժ.` Ա. Չիլինգարյան/ 10. “30 տարի և 3 օր” /ռեժ.` Վ. Գևորգյանց/ /ռեժ.` Վ. Գևորգյանց/ 11. “Գարնան սպասումով” /ռեժ.` Բ. Սիմոնյան/ 12. “Անկախության ծնունդը” /ռեժ.` Ա. Մուրադյան/ 13. “Էռոր” /ռեժ.` Դ. Էնֆենջյան/ 14. “Ճանճը” /ռեժ.`Ա.Եղիազ/ 14. “Ճանճը” /ռեժ.` Ա. Եղիազարյան/ 15. “Մոռացված վանքի շունչը” /ռեժ.` Հ. Հայրապետյան/ /ռեժ.` Հ. Հայրապետյան/ Մուլտիպլիկացիոն` 16. “Բիթլիս” /ռեժ.` Յու. Մուրադյան/ 17. “Հայրեններ” /ռեժ.` Դ. Սահակյանց/ 18. “Վիշապագորգ” /ռեժ.` Գ. Մարտիրոսյան/ 19. “Սասնա ծռեր” /ռեժ.` Ա. Մանարյան/:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---