ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ներկայացնում է Android համակարգով սմարթֆոնները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող` HTC ընկերության հետ պայմանագրի կնքման մասին և ներկայացնում է տեխնոլոգիական վերջին նվաճումներից մեկի` Android օպերացիոն համակարգի վրա հիմնված HTC սմարթֆոնները: Այս սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

HTC նորաոճ սմարթֆոնները հայաստանյան շուկայում ներկայացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս նախաձեռնության շնորհիվ ընկերության բաժանորդները կկարողանան օգտվել բջջային ամենաառաջադեմ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` աշխատանքի, թե` հանգստի ժամանակ: Android համակարգով աշխատող հեռախոսասարքերի ներկայացումը բջջային կապի բարձրակարգ ծառայություններ մատուցող ՎիվաՍել-ՄՏՍ-ի և սպառողական շուկայում բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարներից մեկի` HTC ընկերության միջև հաջող համագործակցության արդյունք է:

Նուրբ և կոմպակտ դիզայնի և Android օպերացիոն համակարգի շնորհիվ լայն ճանաչում ստացած HTC սմարթֆոնները հնարավորություն են ընձեռում օգտվելու բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն ընտրանուց: Շուտով հայաստանյան շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:

Բացի այդ, HTC սմարթֆոնները հագեցած են HTC Sense բացառիկ համակարգով` օգտագործողի կարիքներին առավել համապատասխան ինտերֆեյսով: Կանխատեսելով օգտագործողի բոլոր կարիքներն, այն մշակված է այնպես, որ հեռախոսի օգտագործումը դառնա հնարավորինս դյուրին:

ՙՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ձգտում է իր բաժանորդների համար ստեղծել նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: Բջջային բարձրորակ արագ ինտերնետի ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մենք չափազանց ուրախ ենք ներկայացնելու Android համակարգով աշխատող սմարթֆոնները Հայաստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող արագ և հուսալի 2G և 3.5G ցանցերի շնորհիվ, հայաստանցիներն Android համակարգով աշխատող իրենց հեռախոսներով կարող են վայելել հաղորդակցության և ինտերնետի ընձեռած հնարավորությունները՚,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը:

ՙAndroid համակարգով աշխատող հեռախոսները ստեղծված են այնպես, որ մաքսիմալ հարմարավետ լինեն կիրառության մեջ, իսկ ընձեռվող աննախադեպ հնարավորությունների օգտագործումը պայմանավորվում է միայն ինտերնետի որակով՚,-նշեց HTC ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ

Կորմիլցևը: ՙAndroid համակարգով աշխատող հեռախոսների շուկայում առաջատար ներկայանալով` HTC ընկերությունը համագործակցում է բջջային ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերության` ՄՏՍ-ի հետ: Միավորելով HTC-ի նորարարական տեխնոլոգիաները և նոր սերնդի հաղորդակցման չափանիշները, Android համակարգով աշխատող անհատականացված ինտերֆեյսով հեռախոսները հայաստանյան սպառողի առջև կբացեն ավելի լայն հնարավորություններ, քան կարելի է ակնկալել բջջային սարքերից՚:

Նորարարական բջջային հեռախոսասարքերի ներկայացումը ՎիվաՍել-ՄՏՍ-ին կօգնի հայաստանցի բաժանորդների առջև բացել բջջային ցանցի միջոցով հասանելի ինտերնետ ծառայությունների ընձեռած առավելագույն հնարավորությունները:

Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---