Կինոյի, կատարողական արվեստի եւ կերպարվեստի բնագավառներում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի են արժանացել ութ անձինք

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 10-ի հրամանագրով դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախաագահի երիտասարդական մրցանակի են արժանացել “Երգեցողություն” անվանակարգում` Գուրգեն Բավեյանը, “Գործիքային կատարում” անվանակարգում` Էդուարդ Ներսիսյանը, (սաքսոֆոն), Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանը (դաշնամուր): Կերպարվեստի եւ կինոյի բնագավառներում նույն մրցանակին են արժանացել Օվսաննա Շեկոյանը “Դպրոց” գեղանկարների շարքի համար, Վահագն Ղուկասյանը` “Մտահղացում” գեղանկարների շարքի համար, Բագրատ Բալաբեկյանը` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար, գրականության բնագավառում` Արամ Պաչյանը (Սեւակ Թամամյան)` պատմվածքների շարքի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---