ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:

Կարինե Ղազինյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, կարևորեց Հայաստանի և Չինաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը, որը, նրա բնորոշմամբ, մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշեցին հայ-չինական համագործակցության դինամիկ զարգացումը:

Կարևորվեց երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպումը, քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսին, «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտին և գործարկմանը, ինչպես նաև` մշակույթի և կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---