Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահը չի արտասանի “ցեղասպանություն” բառը

Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահը չի արտասանի “ցեղասպանություն” բառը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի օգտագործի “ցեղասպանություն” բառեզրը հայ համայնքին ուղղված իր ապրիլի 24-ի ուղերձում:

“Դա իմ ենթադրությունն է, քանի որ մինչ օրս ոչ մի ԱՄՆ նախագահ չի արտասանել այդ բառը, և ես գտնում եմ, որ նախագահ Օբաման ևս դա չի անի”,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Էրդողանն ասել է, որ ոչ մի ազգ կամ ժողովուրդ իրավունք չունի պարտադրել պատմության վերաբերյալ իր տեսակետը մեկ այլ ազգի կամ ժողովրդի, և Թուրքիան չի փորձում դա անել, հաղորդում է CNN-ը:

1981թ. ապրիլի 22-ին, Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր հայտարարություն մեջ (N4838) ասել է. “Հոլոքոսթի դասերը չպետք է մոռացվեն, ինչպես չպետք է մոռացվեն Հոլոքոսթին նախորդած Հայոց ցեղասպանությունն ու հաջորդած Կամբոջայի ցեղասպանությունը”:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---