Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է հաստատվել

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է հաստատվել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն շատ կարևոր այցելություն էր: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում: "Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատվել է սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջև",- նշել է նա:

Նալբանդյանի խոսքով, այս այցելությունը և կայացած հանդիպումները կարևոր էին թե' երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե' երկու կողմերին հուզող տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման առումով: "Նախագահ Սարգսյանի հանդիպումները ԱՄՆ նախագահ Օբամայի ուպետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակելու կառուցողական երկխոսությունը և քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջ",- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---