Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը16 ապրիլի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Երևանի “Մոսկվայի տանը” տեղի կունենա “Հավերժական իմ Հայաստան” գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել ռուսական “Գեղարվեստական գրականություն” հրատարկչությունը, “ԱՊՀ ժողովրդների դասական գրականությունը” շարքում: Գրքում ընդգրկվել են V-XIX դարերի հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև բանահյուսության նմուշներ` հին էպիկական ասքեր, միջնադարյան երգեր, հեքիաթներ: Գրքերը պատկերազարդված են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի աշխատանքներով: Նախաբանի հեղինակն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: “Հավերժական իմ Հայաստան” գիրքը լույս է տեսել 20300 նմուշ տպաքանակով և վաճառվելու է ԱՊՀ բոլոր երկրներում”,-պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել են Հայաստանում “Ռուսհամագործակցության” մամլո ներկայացուցչությունում: Միջոցառմանը ներկա կլինեն ՌԴ և Հայաստանի հայտնի հասարակական գործիչներ, գրողներ: Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ գծով դաշնային գործակալությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |