117-րդ քիմիական տարրի հայտնագործության համահեղինակը զեկույցով հանդես կգա Երևանում16 ապրիլի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Նոր գերծանր 117-րդ տարրի հայտնագործության մասին զեկուցումով հանդես կգա այդ հայտնագործության համահեղինակը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ Յուրի Հովհաննիսյանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունը, հանրահայտ գիտնականները, ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանում են Երևան` ապրիլի 21-23-ին մասնակցելու ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին: Զեկուցումների թեմաներն արտացոլում են հիմնարար գիտության նվաճումները, ինչպես նաև վերաբերում են ժամանակակից քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերին: Մասնավորպես կընթերցվեն հետևյալ զեկուցումները` «Բարձր տեխնոլոգիաները կրթության մեջ», «Քրոնիկակա՞ն, թե մարող ճգնաժամ», «Ռուս էթնոսը և հայկական սփյուռքը Ռուսաստանում», «Տիեզերական գործոնների ազդեցությունը կլիմայական գլոբալ փոփոխությունների և խողովակաշարերի կոռոզիայի վրա»: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |