“Ժառանգություն” խմբակցությունը կոչ է անում բոլոր պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - “Ժառանգություն՚” կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. “ՙԺառանգություն՚” խմբակցությունը, դիմելով համայն հայությանը եւ առաջադեմ մարդկությանը` հիշեցնելով, որ 1915-1923թթ. տեղի ունեցածը եզակի եւ միակ հանցագործությունը չէր, որը գործել է Օսմանիան Թուրքիան, դա հանցագործություն էր իրականացված ոչ միայն հայերի, հույների, ասորիների, այլեւ համայն մարդկության դեմ: Ավելին, այսօրվա Թուրքիան չունենալով քաղաքական կամք ճանաչելու այդ հանցագործությունը որպես Ցեղասպանություն` փաստորեն, իր վրա է վերցնում պատասխանատվությունը հայերի Ցեղասպանության եւ Հայրենազարկման համար, միաժամանակ Ցեղասպանության չճանաչումը դա նոր Ցեղասպանության էթնիկական զտումների եւ այլ հանցագործությունների պատրաստ լինելու մասին խոստովանություն է: Կոչ ենք անում բոլոր պետություններին, այդ թվում եւ իսլամական աշխարհի, ճանաչել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած մարդկության դեմ հանցագործությունը որպես Ցեղասպանություն, եւ դրանով իսկ զատվելով հանցագործությունը քողարկող պետություն որակումից: 1915-1923թթ. Թուրքիայում պետական մակարդակով պլանավորված եւ իրականացված Հայոց ցեղասպանության չճանաչումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից 1988-1992թթ. նույն Ցեղապանության շարունակությանը: Մենք խոնարհվում ենք 20-րդ դարում աշխարհում իրականացված բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի առջեւ”,-ասվում է խմբակցության հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---