“ԱրմենՏելի” բաժանորդներն առանց բաժանորդավճարի կարող են օգտվել MMS և GPRS ծառայություներից

“ԱրմենՏելի” բաժանորդներն առանց բաժանորդավճարի կարող են օգտվել MMS և GPRS ծառայություներից

PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Երեք ծառայությունների փաթեթ”-ի բաժանորդային վարձը հանելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են “ԱրմենՏելի” մամլո ծառայությունից: Հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդներն` ամսավճարից` MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայություններից օգտվելու համար:

Ավելի վաղ “Երեք ծառայությունների փաթեթ”-ից օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար կազմում էր օրը 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ: MMS հաղորդագրության ուղարկման և ինտերնետ-ծառայության տրաֆիկի օգտագործման գումարը գանձվում է համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

“Օրեցօր ավելանում է Beeline բաժանորդների քանակը Հայաստանում, և որպես արդյունք, աճում է նաև բջջային ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով և հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք նրանց այցելել WEB-կայքեր, բեռնել նկարներ և երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին”- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայությունները թույլ են տալիս բաժանորդին բջջային հեռախոսի միջոցով օգտվել գլոբալ ցանցից, ընդունել և ուղարկել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև իրականացնել զանգեր` առանց աշխատանքն ինտերնետում ընդհատելու: MMS հաղորդագրության օգնությամբ կարելի է ընդունել և ուղարկել մեծ ծավալով տեքստեր, անիմացիաներ, պատկերներ, աուդիո-ֆայլեր, ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային հասցեներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---