Սուրեն Մանուկյան. Ցեղասպանության հարցը միշտ քաղաքական շահարկումների առարկա է լինելու

Սուրեն Մանուկյան. Ցեղասպանության հարցը միշտ քաղաքական շահարկումների առարկա է լինելու

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը լիովին անկախ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: "Հայոց ցեղասպանության հարցը միայն մեր խնդիրը չէ, դա ողջ մարդկության խնդիրն է",- ասաց Սուրեն Մանուկյանը` ավելացնելով, որ Ցեղասպանության հարցը միշտ քաղաքական շահարկումների առարկա է լինելու: "Եթե անգամ մի օր մենք հայտարարենք, որ այլևս չենք բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը, այն, միևնույն է, շարունակելու է միջազգային բեմում մնալ",- նկատեց հայ փորձագետը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից հատուցման հարցին` Մանուկյանն ասաց, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը հայց պատրաստի և ներկայացնի միջազգային դատարան: "Ես կարծում եմ, որ այսօր այդ հայցն ավելի շատ շանսեր կունենա",- նշեց Սուրեն Մանուկյանը: Ընդ որում, նա նկատեց, որ Հաագայի, Կամբոջայի կամ Ռուանդայի նմանությամբ ցեղասպանությունների հարցով զբաղվող միջազգային քրեական դատարանի ստեղծման հարցն արդեն երկար տարիներ քննարկվում է Հայաստանում: Նրա խոսքով, այդ հարցին քաղաքական լուծում է հարկավոր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---