Անգլիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Կովկասին նվիրված միջազգային գիտաժողովին

Անգլիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Կովկասին նվիրված միջազգային գիտաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-17-ը Սենթ Էնդրյուսի համալսարանում տեղի է ունեցել Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` «Կովկաս. ազատության պատկերացում և տիրապետության բանակցում” խորագրով, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև` տարբեր երկրներից ժամանած փորձագետներ և գիտնականներ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանում առկա հակամարտություններին վերաբերվող հարցեր ու Կովկասի և Արևմուտքի հարաբերությունները, քաղաքական, մշակութային, լեզվական և պատմական հարցեր:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում խոսել է հայերի ինքնության, Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած հիմնական մարտահրավերների, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների և 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:

Դեսպան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի կարող դիտարկվել երրորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում, և որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կամ այն անտեսել որևէ նկատառումով: Նա մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկայացրել ԼՂ ժողովրդի արդար պայքարը` իր իրավունքների համար: Այնուհետև նա պատասխանել է ԼՂ հակամարտությանը և Հայաստանի տարածաշրջանին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Սենթ Էնդրյուս համալսարանը Շոտլանդիայի և ՄԹ առաջին համալսարաններից է և մեծ համբավ ունի, իսկ դրա Ռուսական, խորհրդային, կենտրոնական և արևելյան եվրոպական հետազոտությունների կենտրոնը, որն այս համաժողովը կազմակերպել էր Բրիտանական ակադեմիայի հետ, այս թեմայով միջոցառում է անցկացնում արդեն երկրորդ անգամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---