ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը հետաձգելու մասին որոշում դեռևս չի ընդունվել

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը հետաձգելու մասին որոշում դեռևս չի ընդունվել

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշում չի կայացրել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի հետաձգման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկում առաջարկվել է նստաշրջանը հետաձգել հրաբխի ժայթքման պատճառով: “Այս պահի դրությամբ մեկ բան է պարզ միայն, որ նստաշրջանը պետք է կայանա ապրիլի 26-30-ը: Նստաշրջանի հետաձգման վերաբերյալ կոնկրետ որոշում կկայացվի այսօր երեկոյան”,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովն ասել է, որ հավանաբար, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չի բացվի: “Այն հավանականությունը, թե նստաշրջանը կկայանա, շատ փոքր է”,-ասել է Սեիդովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---