Հայկ Դեմոյան. Թուրքական Հանրապետությունը կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը

Հայկ Դեմոյան. Թուրքական Հանրապետությունը կոպտորեն խախտում է Լոզանի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Թուրքական Հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում ոչնչացրել է հայ մշակույթի հուշարձանները`կոպտորեն խախտելով Լոզանի պայմանագիրը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում “Մշակութային ցեղասպանություն” միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, մշակութային ժառանգության ոչնչացումը պատժելի հանցագործություն է, և հայկական կողմը բոլոր փաստերն ունի, որոնք վկայում են Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման մասին: Ինչպես ասել է Դեմոյանը, Հայաստանը պատրաստ է այդ փաստերը ներկայացնել ցանկացած միջազգային ատյան:

“Մենք պետք է գործենք և համարժեք գնահատական տանք այնպիսի գործողություններին, ինչպիսին էր, օրինակ, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը”,-ասել է պատմաբանը: Ըստ նրա, այսօր Թուրքիան, կանխազգալով ահագնացող վտանգը, հայտարարում է Ախթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը ստանձնելու պատրաստակամության մասին, սակայն դա սուտ է: “Անկարան այդ հայտարարություններով ցանկանում է խուսափել պատասխանատվությունից”,-նշել է Հայկ Դեմոյանը:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---