Ապրիլի 24-ին Արտին լեռան վրա կվառվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խարույկը24 ապրիլի 2010 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի երեկոյան Երևանի պետական համալսարանի 60 ուսանողներ և Հայաստանի Թալինի շրջանի Թաթուլ գյուղի բնակիչները կշարունակեն Թաթուլ Կրպեյանի ավանդույթը և մեծ խարույկ կվառեն Արթին լեռան վրա` Արագած սարի հարավ-արևմտյան մասում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: “Ժամանակին Թաթուլ Կրպեյանը հիմնեց այս ավանդույթը: Խարույկը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հավերժ հիշատակը և բողոքի յուրօրինակ ակցիա է, որը հիշեցնում է թուրքերին մարդկության դեմ կատարված հանցագործության մաիսն, քանի որ Արտին լեռան խարույկը շատ լավ տեսանելի է Թուրքիայից: Եվ մենք պարտավոր ենք շարունակել այդ ավանդույթը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը”,-նշել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, շարունակելով ավանդույթը, ԵՊՀ ուսխորհրդի անդամները Թաթուլ գյուղի բնակիչների հետ միասին ամեն տարի բարձրանում են Արտին լեռը` վառելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խարույկը: “Դա ուղղակի մեր պարտքն է` հավաքվել այստեղ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և շարունակել ավանդույթը, որը հիմնել է Թաթուլ Կրպեյանը , քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը”,-եզրափակել է նա: ![]() Թաթուլ Կրպեյան Թաթուլ Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս է, Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի մասնակից: Ծնվել է 1965թ. ապրիլի 1-ին Արեգ գյուղում, որը նրա պատվին այժմ կոչվում է` Թաթուլ: 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը նա եղել է Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը: Միևնույն ժամանակ նա դասավանդել է պատմություն և աշխարհագրություն Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում` պաշտպանելով գյուղի խաղաղ բնակչությանը “Կոլցո” գործողության ժամանակ: Նա թաղված է Թաթուլ գյուղում: 1993թ. լույս է տեսել Թ.Կրպեյանի բանաստեղծությունների “Թաթուլ” ժողովածուն: 1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով Թաթուլ Կրպեյանն արժանացավ “Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման” և հետմահու պարգևատրվեց “Հայրենիք” շքանշանով: 2002թ. ապրիլի 21-ին, նրա ծծնդյան օրը նրա հայրենի Արեգ (այժմ Թաթուլ) գյուղում բացվեց Թաթուլ Կրպեյանի և նրա յոթ զինակիցների հուշարձանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |