Բեռլինի Սուրբ Լուիս առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - “Բեռլինի Սուրբ Լուիս առաքելական եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հոգեհանգստի պատարագ”,- հայտնել է Բեռլինի և Հյուսիսային Գերմանիայի հայերի հոգևոր հովիվ վարդապետ Եղիշե Ավետիսյանը PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքերով, հոգեհանգստից հետո ելույթ կունենան Բեռլինի հայկական եկեցեղու և մշակութային համայնքի ղեկավար Պետրոս Տիքիճեյանը և Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանը:

“Կլոդ-Արմեն Մութաֆյանը հանդես կգա “1915-1923թթ. Հայոց ցեղասպանություն” և “Հայոց ցեղասպանությունը և միջազգային ճանաչումը 95 տարի անց” թեմաներով դասախոսությամբ:

Արարողությանը հրավիրված են Գերմանիայի կառավարության, Բեռլինի թաղապետարանի Scharlottenburg շրջանի ներկայացուցիչներ, հայկական և հունական եկեղեցիների առաջնորդներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---