ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԹԵՀՐԱՆԻՆ ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը մեղադրել է իրանական կողմին սույն թվի սեպտեմբերի 17-18-ին նշանակված այդ երկրում իր պաշտոնական այցի խափանման համար: Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին անցած շաբաթ օրը Հեյդար Ալիեւը հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ահադ Հազային: Ադրբեջանի ղեկավարի խոսքերով, այցը չի կայացել բարեկամության եւ համագործակցության մասին նոր պայմանագրի, ինչպես նաեւ երկու պետությունների ղեկավարների Քաղաքական դիմումի ստորագրման համար իրանական կողմի «անպատրաստվածության» պատճառով: Ալիեւն ասել է, որ ադրբեջանական կողմից ներկայացվել էր Պայմանագրի նախագիծը, սակայն Իրանի ներկայացուցիչները ուղղակի այցի նախօրեին` սեպտեմբերի 16-ին, հայտնել են այդ փաստաթղթի պատրաստ չլինելու մասին: Ինչ վերաբերում է Քաղաքական դիմումին, ապա իրանական կողմը ներկայացրել է «բոլորովին այլ» տեքստ: Իր հերթին, Հազայն ասել է, որ Թեհրանում այցը նախապատրաստել էր Ադրբեջանի պատվիրակությունը ԱԳՆ վարչության պետի ղեկավարությամբ: Ըստ նրա, եթե Թեհրան ժամաներ ԱԳՆ ղեկավարը, ապա շատ հարցեր կլուծվեին տեղում: Սակայն Ալիեւը մատնանշել է դեսպանի փաստարկների անհիմն լինելը, հիշեցնելով, որ ժամանակին

նույն պատվիրակության կողմից նախաստորագրվել են վեց տնտեսական փաստաթուղթ: Միաժամանակ Ալիեւը հաստատեց Իրան այցելելու իր պատրաստակամությունը, սակայն պայմանավորելով այն բարեկամության եւ համագործակցության մասին նոր Պայմանագրի եւ Քաղաքական դիմումի տեքստի նախնական համաձայնեցմամբ:

Որոշ տվյալներով, Բաքուն պնդում է , որպեսզի վերոհիշյալ փաստաթղթերում ձեւակերպումներ լինեն երկու երկրների տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը հարգելու մասին եւ երկկողմ հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին: Բացի դրանից, Բաքուն հանդես է գալիս ի օգուտ այն բանի, որպեսզի փաստաթղթերում Կասպից ծովի բաժանումը ներկայացված լինի խաղաղ պայմանավորվածությամբ հիմնավորված փոխադարձ դիրքորոշմամբ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---