Արթուր Ղազարյան. Թուրքիայի դրոշը կայրվի այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը30 ապրիլի 2010 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայ երիտասարդները կայրեն Թուրքիայի դրոշն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: “Եթե Թուրքիան հարգում է իր պետական խորհրդանիշները և չի ցանկանում նման երևույթների վկան դառնալ, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի բոլոր հետևանքների համար”,-ասել է Ղազարյանը: Անդրադառնալով Թուրքիային ներկայացվող պահանջներին` Ղազարյանն ասել է.” “Պահանջատիրությունը չի սահմանափակվում հայ-թուրքական սահմանի բացմամբ կամ Ցեղասպանության ճանաչմամբ: Մենք բավարարված կլինենք միայն այն ժամանակ, երբ Սփյուռքը վերադառնա հայրենիք և կարողանա ապրել ազատ ու միասնական Հայաստանում”,-ասել է Ա.Ղազարյանը: Իր հերթին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության երիտասարդության հարցերի գծով հանձնաժողովի քարտուղար Գևորգ Մանուկյանը, մեկնաբանելով կուսակցության դիրքորոշումը թուրքական դրոշի այրման հարցում, ասել է, որ “Բարգավաճ Հայաստանը” հարգում է մյուս կուսակցությունների գործողությունները, սակայն կողմ է, որ բոլոր հարցերը լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով: Իր կողմից, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, ասել է, որ գործընթացը փակուղի մտավ ոչ թե ՀՀ նախագահի հայտարարությունից հետո, այլ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: “Ըստ իս, ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն ցանկանում շարունակել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը”,-ասել է Մելիքյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |