Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ![]() 1 մայիսի 2010 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. “Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը”: “Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն շաղկապված են երկրի տնտեսական կյանքի հետ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ Հայաստանում: ՀՀ իշխանությունները կատարեցին եւ շարունակում են կատարել քայլեր, որոնք ուղղված են հնարավորինս նվազագույնի հասցնելու ճգնաժամի բացասական հետեւանքները եւ խրախուսելու արագվերականգնումը: Այս ընթացքում մենք մեծ ուշադրությամբ եք հետեւել հատկապես սոցիալական ոլորտին եւ արել ենք առավելագույնը աշխատատեղերի պահպանման ուղղությամբ: Պետությունը հստակորեն կատարել է իր պարտականությունները սոցիալական բոլոր տեսակի վճարների ու աշխատավարձերի առումով: Այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեր ակնկալիքներն էին: Դա նշանակում է, որ տնտեսական աճն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր եւ կենսամակարդակի բարձրացում: Կրկին շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ` այն համոզմունքով, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է հայրենիքի կառուցման ու ստեղծագործ արարման իր ուղին”, ասվում է ուղերձում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |