Թուրքիան Լիբանանին իր կո՞ղմն է գրավել

Թուրքիան Լիբանանին իր կո՞ղմն է գրավել

PanARMENIAN.Net - Սպասվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Բեյրութ, որտեղ հանդիպելու է Լիբանանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ թուրք-լիբանանյան երկկողմանի հարաբերությունները քննարկեու համար: Եվ հենց թուրքական գործոնի աշխուժացման ենթատեքստում կարելի է դիտարկել Լիբանանի ղեկավարության բացակայությունը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Բեյրութի “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: “Առաջին անգամ Լիբանանի հեռուստատեսային կայաններին արգելվել է “Zartnir Lao” տեսահոլովակի հեռարձակումն, այն պատճառաբանությամբ, թե դա կարող է վնասել թուրք-լիբանանյան հարաբերություններին: Եվ այդ ընդհանուր մթնոլորտում “Ազդակի” կայքը թիրախ է դարձել: Հաքերները կոտրել են կայքը, որը լուսաբանել է ապրիլի 24-ին վերաբերող բոլոր միջոցառումները, և թուրքերեն լեզվով սպառնալիքներ են գրել, ինչպես նաև տեղադրել են թուրքական դրոշը”,- ասել է Քանդահարյանն, ավելացնելով, որ արդեն հայտարարվել է այն մասին, որ շուտով գործելու է Իրան-Թուրքիա-Սիրիա միասնական լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով դեպքերը հանգեցնում են նրան, որ տարածաշրջանում թուրքական գործոնը գերակտիվ կարող է դառնալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---