Երևանում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված մրցաշարը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է քիքբոքսինգի «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» մրցաշարը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) հաղթանակի 65-րդ տարեդարձին: Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիան և ՀՀ ՊՆ-ն: Մրցաշարի պատվավոր հյուրերը ՀՄՊ պատերազմի վետերաններ են Ապարանից, Արմավիրից, Էջմիածնից, Վարդենիսից և Երևանից: Վետերանները Քիքբոքսինգի ֆեդերացիայից և ՊՆ-ից դրամական պարգևներ են ստացել:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է հյուրերին և մրցաշարի մասնակիցներին` մաղթելով հաջողություն: «Մրցաշարը տեղի է ունենում մեր մեծ հաղթանակների նախօրեին, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում վետերաններին նրանց քաջության համար»,- ասել է Օհանյանը:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 400 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում` զինծառայողներ հայոց բանակից:

Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը PanARMENAIn.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշարի նպատակը մարզիկների մոտ ազգային ոգի և ռազմահայրենասիրական գաղափարներ քարոզելն է: «Հաղթանակի օրվան նվիրված նման մրցաշար մենք կազմակերպում ենք առաջին անգամ և հույս ունենք, որ այն ավանդական կդառնա: Մեր ֆեդերացիան ցանկանում է, որպեսզի հասարակության և բանակի միջև կապն ամուր լինի»,- ասել է Հայրապետյանը:

Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-27-ը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Իսկ սեպտեմբերին Գերմանիայում տեղի է ունենալու քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---