Սերյոժա Սարգսյանը կարատեի Սևծովյան ափի Գավաթում ոսկե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Սոչիում կայացավ կարատեի «Սևծովյան ափի Երկրորդ Միջազգային Գավաթը»: Մրցություններին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես եկան 10 մարզիկներ` Անիտա Մակիյանը, Դավիթ Մակիյանը, Ֆրունզե Սարգսյանը, Սերյոժա Սարգսյանը, Նարեկ Մաչկալյանը, Նարեկ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Արթուր Մովսիսյանը, Արսեն Մարկոսյանն ու Աշոտ Ավոյանը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայ մարզիկները մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճեցին:

12-13 տարեկանների կարգում հաղթող դարձավ Սերյոժա Սարգսյանը (51 կգ ք/կ), որը հաղթանակ տարավ բոլոր հինգ մենամարտերում: Արծաթե մեդալը նվաճեց Արթուր Մովսիսյանը, որը եզրափակչում նվազագույն` 4:5 հաշվով զիջեց մրցակցին: Բրոնզե մեդալակիր դարձավ Անիտա Մակիյանը:

Իսկ թիմային կումիտեում Հայաստանի մինչև 12-13 տարեկան տղաների (Սերյոժա Սարգսյան, Նարեկ Կարապետյան և Նարեկ Մաչկալյան) հավաքականը 3-րդ տեղը զբաղեցրեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---