2010 թվականին Հայաստանում մասսայական սպորտի զարգացման նպատակով 7 մրցում կանցկացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել է 2010թ. մասսայական սպորտի զարգացման միջոցառումները:

Արդեն մայիսի 8-ին կմեկնարկի «Սպորտային փառատոնը», որը կավարտվի մայիսի 22-ին: «2010թ. փառատոնին կմասնակցեն Հայաստանի և ԼՂՀ-ի 48 քաղաքներ: Մասնակիցների թիվը կլինի մոտ 15 հազար»,-ասել է Ասրյանը:

Հաջորդը կլինի «Լավագույն մարզական ընտանիք» մրցումը , որն անց է կացվում 2004 թվականից ի վեր: Այս տարի մրցմանը կմասնակցեն 320 ընտանիքներ ՀՀ տարբեր տարածաշրջաններից: Մրցաշարի առաջին փուլը կանցնի հունիսին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսին Ծաղկաձորում:

2010 թվականին տեղի կունենա նաև «Ռազմամարզական խաղեր և զինակոչային և նախազինակոչային տարիքի երիտասարդների շրջանում»: «Կմասնակցեն 9-11 դասարանների բոլոր աշակերտները: Խաղերը կանցնեն 4 փուլով: Այնուհետև տեղի կունենա «Լավագույն քաղաքային և հյուղական համայնքներ» և «Լավագոււյն սպորտային բակ» մրցումները: Բոլոր 3 միջոցառումների բյուջեն կկազմի 5,5 մլն դրամ:

Իսկ օգոստոսին ՀՀ վարչապետի հովանու ներքո տեղի կունենա «Ֆուտբոլային ակումբի խաղարկությունը», որին կմասնակցեն նախարարությունների աշխատակիցները

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---