Orange Armenia-ն 2010 թվականի ընթացքում $50 մլն կներդնի

Orange Armenia-ն 2010 թվականի ընթացքում $50 մլն կներդնի

PanARMENIAN.Net - Orange Armenia-ն 2010 թվականի ընթացքում ծրագրում է $50 մլն ներդնել: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքով, ընկերությունը ծրագրում է սկսել մաքուր շահույթ ստանալ 2011 թվականի կեսերից:

Orange Armenia-ն Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում և Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---