Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում մեկ գիշերում կդադարեցվեն Ադրբեջանի ներդրումային նախագծերը

PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը կործանարար հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բուրչու Գյուլթեկին Փունսմանը:

«Ես կասկածում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այդպիսի համարձակ քայլ կկատարի: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի պատերազմի ելքը, բայց ամենավատն այն է, երբ կողմերը չեն գնահատում հակառակորդի ուժերը», - ասել է թուրք փորձագետը:

Նա ընդգծել է, որ կասկածից վեր է այն, որ տարածաշրջանում կայունությունը հօգուտ Ադրբեջանի էր, սակայն ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեկ գիշերում կդադարեցվի այդ երկրի էներգետիկայի բնագավառում կատարվող ներդրումային նախագծերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---