Մայիսի 9-ին տեղի կունենա Երևան –Շուշի ավտովազքը

Մայիսի 9-ին տեղի կունենա Երևան –Շուշի ավտովազքը

PanARMENIAN.Net - Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 18-ամյակի կապակցությամբ նախաձեռնող խումբը Հովհաննես Դանիելյանի և Լիլիթ Ադիբեկյանի գլխավորությամբ կիրականացնեն Երևան-Շուշի ավտովազքը: Ակցիան սկսվելու է մայիսի 9-ին ժամը 9:00-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգուց նրանից հետո, երբ վազքի մասնակիցները ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին և ծիրանի ծառ կտնկեն: Ավտովազքի մասնակիցները մտադիր են կանգ առնել Արտաշատում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Լաչինում: Յուրաքանչյուր քաղաքում ծաղիկներ կդնեն:

Դանիելյանի խոսքերով, այդ ակցիան Երևան-Մոսկվա մեծ ավտովազքի նախնական փուլն է, որը կարող է կայանալ 2011-ին 5 պետությունների տարածքով` Հայաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա և Ռուսաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---