Հայ ուսանողները պահանջում են վերականգնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրճատված տեղերը 6 մայիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի համալսարանների մոտ 200 ուսանողներ դեպի Հայաստանի կառավարության շենք երթ են կազմակերպել` ի նշան բանակում ծառայելու տարկետումով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի կրճատման դեմ բողոքի: Երիտասարդները վանկարկում են «Կրթության իրավունք» և «Վերականգնում» նշանաբանները: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին երթի կազմակերպիչներից մեկը` Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դանիել Իոաննիսյանը, ուսանողները պահանջում են հանդիպել կառավարության լիազոր ներկայացուցչի հետ, որին նրանք գրավոր կամ բանավոր կներկայացնեն իրենց պահանջները: «Եթե այդ հանդիպումը չկայանա, ապա մենք Կառավարությանը գրավոր կհանձնենք մեր պահանջները»,- ասել է նա: Դանիել Իոաննիսյանը նշել է նաև, որ Ոստիկանության աշխատակիցները հայտարարել են ուժ կիրառելու մասին այն դեպքում, եթե ուսանողները «շատ աղմուկ բարձրացնեն», չբացատրելով, թե ինչ է դա նշանակում, և ինչում է դրսևորվելու ուժի կիրառումը: «Ես հայտնել եմ Հայաստանի Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին, որ այդ դեպքում Ոստիկանության գործողություններն անօրինական և հակաիրավական կլինեն»,- ասել է ուսանողը, ավելացնելով, որ ուսանողները շարժվում են մայթերով և չեն խանգարում տրանսպորտին:
Ուսանողները մտադիր են կես ժամվա ընթացում շարունակել բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ` հանդիպելու համար կառավարության ներկայացուցչի հետ: Ուսանողների հետագա քայլերը կախված են կառավարության ներկայացուցիչների գործողություններից: Նա նաև ասաց, որ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է հանդիպել ուսանողների հետ, սակայն նրանք հետաձգել են այդ հանդիպումն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հստակ պատասխան չի տվել: «Չգիտեմ, թե ինչ քայլեր կձեռնարկենք հետագայում, բայց ակնհայտ է, որ մեր բողոքը շարունակական բնույթ կկրի»,- ասել է Դանիել Իոաննիսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |