Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 5-ին համանախագահները Վիեննայում տեղեկացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին բանակցությունների ներկա փուլի մասին և շնորհակալություն հայտնեցին ՄԽ-ին համանախագահների ջանքերին աջակցելու համար: Միջնորդներն ընդգծել են Մադրիդյան սկզբունքների, ինչպես նաև 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության դրույթների վրա հիմնված կարգավորման մեջ առաջընթացի հասնելու կողմերի ձգտումը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակում Վիեննա կատարած իր վերջին այցի շրջանակներում Յուրի Մերզլյակովը պաշտոնապես Մինսկի խմբին ներկայացրեց նոր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին: Ակնկալվում է, որ մոտակա օրերին Պոպովը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Եվրոպայում բանակցություններն առաջ մղելու հարցերը քննարկելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---