ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱԵՔԽ ներկայացուցիչները քննարկել են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱԵՔԽ ներկայացուցիչները քննարկել են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետին կից Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման շրջանակներում քննարկվել են երիտասարդության խնդիրները, մասնավորապես, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել է խորհրդի անդամ, սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Իր հերթին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ հանդիպման ավարտին կողմերը միասնական մոտեցում կձևավորեն խնդրո առարկա հարցերի շուրջ:

«ԱԵՔԽ ուշադրության կենտրոնում հիմնականում երիտասարդության սոցիալական հարցերն են, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքներին բնակմակերեսով ապահովելու հարցը: Մենք կանդրադառնանք նաև մարզերի, ԼՂՀ-ի երիտասարդների խնդիրներին»,-ասել է Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար Ռուբեն Մարկոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---