Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոբելյանական մեդալներ է հանձնել վետերաններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոբելյանական մեդալներ է հանձնել վետերաններին

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին: Շնորհավորելով նրանց Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ` կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մեծ պատիվ է այսօր ձեզ ընդունել կառավարության շենքում եւ ողջույնի, շնորհակալության խոսքեր հղել այն կենսագրության համար, որ կերտել եք, այն ճանապարհի համար, որ անցել եք: Իմ հայրը ձեզ պես մասնակցել է պատերազմին: Նա իր ռազմական ուղին անցել է բելառուսական ճակատում, հաշմանդամ էր: Հիշում եմ նրա պատմություները, եւ ինչպես էր մայիսյան այս տոներին մշտապես ոգեւորված: Նա համարում էր, որ մայիսի 9-ը մեր ժողովրդի հպարտության տոնն է, որովհետեւ հայ ժողովորդն իր մեծ լուման ներդրեց երկրոդ համաշխարհային պատերազմում: Մենք աննկարագրելի պատմական դրվագներ գիտենք, թե հայ զինվորն ինչ հերոսություններ է գործել պատերազմի ժամանակ:

Համոզված եմ, որ հենց Հայրենական պատերազմի մասնակիցներն էին, որ հաղթանակի ոգեւորությունն ու բերկրանքը հաղորդեցին ղարաբաղյան պատերազմի մեր երիտասարդ սերնդին, եւ մենք հաղթանակներ տարանք նաեւ ղարաբաղյան ճակատամարտում: Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, շնորհավորում եմ ե’ւ ձեզ, ե’ւ ղարաբաղյան ճակատարտում հաղթանակ տարած բոլոր մեր ընկերներին:

Սիրելի վետերաններ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր սխրանքները, ձեր անցած ճանապարհը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագահի բարձր հովանավորությամբ միջոցառումների մեծ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է մի կողմից` մեր պարտքը կատարել ձեր նկատմամբ, մյուս կողմից` ձեր սխրանքները, ձեր ոգին հաղորդել երիտասարդ սերնդին: Մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն ունեմ պարգեւատրել ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւներով: Շնորհավոր ձեր եւ մեր հիասքանչ տոնը՚»:

Հանդիպման ընթացքում վարչապետը Հայրենական պատերազմի 14 վետերանի հանձնել է ՀՀ նախագահի պարգեւները` ՙ1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65 տարին՚ հոբելյանական մեդալներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---