Նարեկ Հարությունյան. Հայկական ազգային երաժշտությունը ցնցեց Եվրոպան

Նարեկ Հարությունյան. Հայկական ազգային երաժշտությունը ցնցեց Եվրոպան

PanARMENIAN.Net - Եվրոպան ցնցված էր հայկական ազգային երաժշտությունից: Այդ մասին հայտարարել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր և տնօրեն Նարեկ Հարությունյանը «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի եվրոպական շրջագայությանը նվիրված մամլո ասուլիսում: Ապրիլի 22-ից մայիսի 6-ը համույթը «Երկիր Եվրոպա» կազմակերպության հրավերով համերգներով հանդես է եկել Շվեյցարիայի և Ֆրանսիայի 10 քաղաքներում, այդ թվում` Ցյուրիխում, Լուգանում, Լիոնում, Թուլուզում և այլն: Համույթում ներգրավված են 6-22 տ պատանի երաժիշտներ:

Ինչպես նշել է Հարությունյանը, Սփյուռքը մեծ նշանակություն է տալիս հայկական ազգային երաժշտությանը` որպես ազգային և ավանդական արմատների պահպանման գրավական: «Մեր մշակույթը հատկապես կարևոր է այսօր, երբ շատ երաժշտական գործիքներ ուղղակի մոռացվում են: Մեր ծրագրում կան աշուղների ստեղծագործություններ, ինչպես նաև հոգևոր երգեր»,- ասել է նա: Ինչպես նշել է կենտրոնի տնօրենը, ապրիլի 22-24-ը տեղի ունեցող համերգները նվիրվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հարությունյանի խոսքերով, համերգներին ներկա են եղել ոչ միան հայկական համայնքների ներկայացուցիչներ, այլ նաև տեղի բնակիչներ, որոնք հոտնկայս ծափահարել են պատանի երաժիշտներին:

Համերգը Փարիզում բարեգործական բնույթ է կրել: Համերգի ողջ հասույթն ուղորդվել է 10-ամյա Ալեքս Չուֆլակյանի բուժմանը, որն ավտովթարից հետո գտնվում էր շատ ծանր վիճակում: Մայիսի 5-ին Սենթ Շամասիում (Ֆրանսիա) տեղի ունեցած համերգը նվիրվել է Լուի Դարթիջ դե Ֆուրնեին, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին փրկվել են Մուսա լեռան հայերը: «Բոլոր համերգները լուսաբանվում էին տեղական մամուլի կողմից, ինչը շատ է ոգեշնչել նվագախմբին»,- ասել է Նարեկ Հարությունյանը:

Իր հերթին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը նշել է, որ նրան ուրախացնում է իշխանությունների վերաբերմունքն ազգային երաժշտության նկատմամբ: «Եթե մի քանի տարի առաջ մենք երաժիշտների խնդիր ունեինք, ապա այսօր երաժշտական դպրոցներում ազգային գործիքների դասերն անվճար են, ինչը խթանում է ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրությանը»,- նշել է նա: Սահակյանի խոսքերով, համույթը նախատեսում է հաջորդ ելույթներն անցկացնել ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---