120 մարզիկներ են մասնակցել թիավարության Հայաստանի պատանիների առաջնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ից 9-ը Երևանում անցկացվել է թիավոլորասահքի, ակադեմիական թիավարության և բայդարկա կանոէի Հայաստանի պատանիների առաջնությունները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանում Կանոէի ֆեդերացիայի կողմից: Առաջին 3 տեղերի համար 8 մարզաձևերում պայքարել են 120 մարզիկներ` Երևանից, Հրազդանից և Սևանից:

Ընդհանուր հաշվարկով թիմային և անհատական մրցապայքարում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների և պատվոգրերի է արժանացել 90 մարզիկ: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները հետագայում պայքարելու են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---