Ինտեգրումը Կովկասում տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհն է

Ինտեգրումը Կովկասում տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհն է

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունների լուծման միակ ճանապարհը, այդ թվում նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` կովկասյան ինտեգրացումն է 3+3 ձևաչափով, այսինքն` երեք ճանաչված պետություն և երեք չճանաչված կամ մասնակիորեն ճանաչված հանրապետություն: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերի համաձայն, այսպիսի գործընթաց ժամանակին նախաձեռնել էր Հայաստանը, և այդ գործընթացն ունեցավ շոշափելի արդյունք, սակայն ԱՄՆ-ն այն տապալեց: «Եթե տարածաշրջանի երկրներին, համենայնդեպս, հաջողվի մեկ անգամ ևս սկսել այդպիսի գործընթաց և արդյունքի հասնել, ապա տարածաշրջանին այն կբերի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն», - մանրամասնել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---