ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ փորձագետները քննարկել են առողջապահություն ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը![]() 13 մայիսի 2010 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերի թիմի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Փոխվարչապետին ներկայացվեց ՙԱռողջապահական համակարգի արդիականացում՚ վարկային առաջին եւ երկրորդ ծրագրերի ընթացքն ու նախատեսվող նոր ծրագրի հետ կապված հարցեր: Նշվեց, որ առաջին ծրագիրն արդեն ավարտին է մոտենում եւ ընդգծվեց, որ ծրագրերում ընդգրկված հիվանդանոցների ընտրությունը ճիշտ է կատարվել թե ֆունկցիոնալ, թե աշխարհագրական դիրքի առումով: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կատարված աշխատանքների որակից եւ կարեւորվեց մարզերում որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումը, ինչը բխում է տարածքների համաչափ զարգացման տրամաբանությունից: Նշվեց, որ նոր` ՙԱռողջապահական համակարգի արդիականցման ծրագրի հավելյալ ֆինանսավորման ծրագիր՚-ը նախորդ երկուսի տրամաբանական շարունակությունն է, որով նախատեսվում է մարզային մի շարք հիվանդանոցների վերազինում, Աբովյանի եւ Ալավերդու հիվանդանոցների վերանորոգում ու վերազինում, Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցում: ՀԲ թիմին հետաքրքրում էր փոխվարչապետի տեսակետը ընտրված բուժհաստատությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզում բուժծառայությունների մատուցման կազմակերպման վերաբերյալ: Ա. Գեւորգյանն առաջարկեց նոր ծրագրում ընդգրկել նաեւ Կապանի հիվանդանոցը` հաշվի առնելով մարզի բարդ աշխարհագրական դիրքը, քաղաքի` որպես արդյունաբերական կենտրոնի, զարգացման հեռանկարները: Փոխվարչապետի կարծիքով` թե քաղաքական, թե տնտեսական, թե ժողովրդագրական եւ թե բուժծառայությունների որակյալ մատուցման առումով Սյունիքի մարզում առնվազն երեք կենտրոն պետք է լինի` Գորիս, Կապան, Մեղրի-Ագարակ: Վերջինի դեպքում օպտիմալ լուծում է համարվում երկու համայնքների միջեւ հիվանդանոց ունենալու տարբերակը: Քննարկվեցին նաեւ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաեւ մարզերում բժշկական կադրերի վերապատրաստման հարցեր: Նշվեց, որ հոկտեմբերին նոր ծրագիրը կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդին եւ հաջորդ տարվանից արդեն կարող է մեկնարկել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |