ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին

ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը և գործարար համաժողովը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին «Կայուն աճի կառուցում» ընդհանուր խորագրով:

Համաժողովը կբացեն Խորվաթիայի վարչապետ Յադրանկա Կոսորն ու ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը: Հատուկ հյուրը կլինի տնտեսական և մոնետար հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը:

Օրակարգի կարևորագույն հարցերից է կապիտալի ավելացումը առկա 20 մլդր եվրոյից մինչև 30 մլրդ եվրո: Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը ՎԶԵԲ-ը կկարողանա պահպանել իր ներդրումային գործունեության ամենամյա ծավալը 8,5-9,0 մլրդ եվրոյի մակարդակի վրա: 2009թ. ՎԶԵԲ-ի ներդրումները ռեկորդային էին բանկի համար` 7,9 մլրդ եվրո:

ՎԶԵԲ-ի մենեջմենտն առաջիկա տարեկան հավաքում մտադիր է հանդես գալ բանկի գործունեության երկրներում ազգային արժույթով ներդրումների խթանման նախաձեռնությամբ:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:

Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---