Վլադիմիր Հակոբյան-Վուղար Գաշիմով պարտիան ոչ ոքի ավարտվեց

Վլադիմիր Հակոբյան-Վուղար Գաշիմով պարտիան ոչ ոքի ավարտվեց

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Ռուսաստանի Աստրախան քաղաքում ընթացող տղամարդկանց Գրան պրիի 5-րդ տուրում հանդիպել է ադրբեջանցի շախմատիստ Վուղար Գաշիմովի հետ: Հակոբյանը սևերով ոչ ոքի է խաղացել Գաշիմովի հետ:

4 ոչ ոքիից հետո հայ շախմատիստը 2 միավոր է հավաքել և զբաղեցնում է 10-րդ տեղը: Գրան պրիի առաջատարն է Պավել Էլյանովը (Ուկրաինա) 3,5 միավորով:

Մայիսի 15-ին շախմատիստները հանգստանում են, իսկ 6-րդ տուրը տեղի կունենա արդեն մայիսի 16-ին, որտեղ Հակոբյանի մրցակիցը կլինի Վու Յանգը Չինաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---