Սևակ Սարուխանյան. «Իրանա-թուրքական հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի վրա»

Սևակ Սարուխանյան. «Իրանա-թուրքական հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի վրա»

PanARMENIAN.Net - Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած Իրանի խաղաղ նպատակներով ատոմի օգտագործման համաձայնագիրը միայն կարող է թուլացնել Իրանի շուրջ եղած լարվածությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նա նաև նշել է, որ Թեհրանի «միջուկային գործը» փակվելու է ժամանակավորապես, քանի որ կես տարի կամ երեք ամիս անց Իրանը կրկին կարող է հայտարարել, որ ուզում է իր տարածքում արտադրել միջուկային վառելիք:

Նրա խոսքերի համաձայն, այն, որ Թեհրանը համաձայնել է Թուրքիայի տարածքում հարստացնել ուրանը, արմատապես չի ազդի Հարավային Կովկասի վրա:

«Չնայած, որ այդ երկրները ռազմավարական գործընկերներ են, յուրաքանչյուրն ունի իր շահերը, և Հայաստանի ու ղարաբաղյան հակամարտության հարցերում Թեհրանի և Անկարայի շահերը չեն համընկնում», - ասել է հայ փորձագետը:

Նրա խոսքերի համաձայն, Իրանի հետ հարաբերությունները լավացնելով, Թուրքիան ջանում է ամրապնդել իր դիրքերը` որպես մահմեդական աշխարհի առաջնորդներից մեկը:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---