Առևտրային ներուժը Հայաստանի և ՌԴ Օրենբուրգի մարզի միջև լիովին չի օգտագործվում

Առևտրային ներուժը Հայաստանի և ՌԴ Օրենբուրգի մարզի միջև լիովին չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ռուսական գործարար համաժողով Օրենբուրգի մարզի պատվիրակության Հայաստանում ընթացող այցի շրջանակներում: «Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողն է` Հայաստանում կատարվող ներդրումների 70 տոկոսը ռուսական են: Առևտրային հարաբերությունները ևս ամենազարգացածն են այլ երկրների համեմատ: Այդ տեակետից Հայաստանը կարևորում է համագործակցությունը ՌԴ մարզերի հետ, քանի որ նման հարաբերությունները կարող են առավել նպատակային և կոնկրետ լինել»,-համաժողովի բացմանը ասել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Ընդ որում, նա նշել է, որ ապրանքաշրջանառությունը մարզի և Հայաստանի միջև շատ ցածր է և չի համապատասխանում առկա ներուժին: «Երկկողմ համագործակցության համար հիմնականում հետաքրքրություն են ներկայացնում շինարարության, էներգետիկայի, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ոլորտները»,-ասել է ԶՀԳ ղեկավարը:

Գործարար համաժողովի շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել Երևանի և Օրենբուրգի ԱԱՊ-ների միջև համագործակցության մասին: Օրենբուրգից ժամանել է 17 գործարար, որոնք ներկայացնում են շինարարության և շինանյութերի, մեքենաշինության, հանքահումքային, գյուղատնտեսության ոլորտները: Պատվիրակության ներկայացուցիչների թվում կան նաև հայ գործարարներ:

Ապրանքաշրջանառությունը Օրենբուրգի ու Երևանի միջև 2009թ. կազմել է 103 հազար դոլար, այդ թվում արտահանումը կազմել է 57,4 հազար դոլար, իսկ արտահանումը` 45,6 հազար դոլար: Հիմնականում Հայաստան են ներկրվում ասբեստ, մետաղներ, սարքավորումներ, իսկ արտահանվում է շինանյութ: Տվյալ պահի դրությամբ Օրենբուրգում կա 8 հայկական ձեռնարկություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---