ԱԶԿ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է»

ԱԶԿ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է»

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դադար առնել և բանակցությունները շարունակելու համար նոր «փայլուն» գաղափար ընդունել: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար, Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի տեղակալ Սուաթ Կինիկլիօղլուն: Կլոր սեղանը կազմակերպել էր թուրք-ամերիկյան խորհրդարանական բարեկամության խումբը:

«Ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել այս նոր փաստաթղթի վերաբերյալ, սակայն այն իսկապես «փայլուն» առաջարկություն է, և Հայաստանը պետք է որոշի` ընդունել այն, թե մերժել», - ասել է նա:

«Մենք շատ ենք շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այն հնարավոր է միայն թուրքերի և հայերի միջև քաղաքական կամքի առկայության պայմաններում», - ընդգծել է Կինիկլիօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---