Արաքս Փաշայան. Հայաստանը պետք է ակտիվ քարոզչություն ծավալի իսլամական աշխարհում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցում աջակցություն ստանալու համար Ադրբեջանը լավագույնս օգտագործում է իսլամական համերաշխության գաղափարը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արաքս Փաշայանը`մեկնաբանելով ԻԿԿ կոնֆերանսումհերթական հակահայկական բանաձևի ընդունումը: Ըստ փորձագետի, Իսլամականկոնֆերանսկազմակերպությունն (ԻԿԿ) այն ակումբն է, որտեղ անգամ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իսլամական պետությունները քվեարկում են Հայաստանի դեմ: «Խնդիրն այն է, որ բանաձևերն Իսլամական կոնֆերանսում ընդունվում են կոնսենսուսով, և որևէ անդամ իսլամական պետություն, գոնե այս կազմակերպության շրջանակներում (որին անդամակցում են աշխարհի բոլոր իսլամադավան պետությունները, թվով` 57), չի ցանկանա խախտել իսլամական միասնության գաղափարը»,-ասել է նա:

«Կարելի էասել, որիսլամականաշխարհի բարձրագույնքաղաքականմարմինը Հայաստանիդեմբավականկոշտ դիրքորոշումունի: Շատ դեպքերում Հայաստանի վերաբերյալ շեշտադրումներն ավելի կոշտ են, քան նույն Իսրայելի: Այս տարվա փետրվարին, օրինակ, Ուգանդայում ԻԿԿ խորհրդարանական վերահաժողովը ընդունել էր Խոջալուի "ցեղասպանաթյունը" ճանաչող բանաձև»,-նշել է փորձագետը:

Արաքս Փաշայանի խոսքերով, ԻԿԿ բանաձևերն ավելի շատ քարոզչական նշանակություն ունեն, սակայն դրանք այևս մտահոգիչ են, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ադրբեջանը վերջին շրջանում զգալիորեն ընդլայնել է հարաբերությունները արաբական, իսլամական երկրների հետ: «Մտահոգիչ է ՄԱԿ-ում ԻԿԿ անդամ պետությունների քվեարկությունը Հայաստանի դեմ բանաձևերին, ինչի ականատեսը եղանք 2008-ին: Բացի այդ, Ադրբեջանը բավական սերտորեն համագործակցում է Իսլամական կոնֆերանսի հետ, իսկ այդ հարցում նրան էականորեն աջակցում է Թուրքիան, ով վերջին շրջանում աննախադեպ ընդլայնել է իր միջինարևելյան քաղաքականությունը»,-ասել է արևելագետը PanARMENIAN.Net ի թղթակցին:

Փաշայանը գտնում է, որ Հայաստանիդիվանագիտության ջանքերը պետք է ուղղված լինեն իսլամական աշխարհում Հայաստանի համար ոչ նպաստավոր իրողությունների չեզոքացմանը: Ըստ նրա, իսլամական աշխարհում Հայաստանը պետք է ակտիվ քարոզչություն ծավալի` ապացուցելու համար, որ շատ մեղադրանքներ, որոնք հնչեցվում են նաև իսլամական այս ֆորումի շրջանակներում, մտացածին են: «Հայաստանը կարող է բազմաթիվ փաստերով ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղում և դրան հարող տարածքներում չի ոչնչացրել իսլամական պատմամշակութային արժեքները, այլ, դեռ ավելին, քայլեր է ձեռնարկում դրանք նորոգելու և պահպանելու ուղղությամբ»,-ասել է արևելագետը:

Դուշանբեումկայացած Իսլամականկոնֆերանսկազմակերպության արտաքինգործերինախարարների 37-րդկոնֆերանսումհերթական անգամ ընդունվեց հակահայկական բանաձև: ԻԿԿ-ում (գագաթաժողովներում, արտաքին գործերի նախարարաների կոնֆերանսներում և այլ ձևաչափի հանդիպումներում) հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բանաձևեր սկսել են ընդունվել 1992-ից ի վեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---