Լարիսա Ալավերդյան. «Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի ընդունած բանաձևը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է»

Լարիսա Ալավերդյան. «Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի ընդունած բանաձևը հայկական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդի ընդունած բանաձևը, որում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հայկական կողմի համար բացասական դրույթներ կան, «Ժառանգություն» կուսակցության համար անընդունելի է:

Այդ բանաձևը ՀՀ խորհրդարանական պատվիրակության պասիվ աշխատանքի արդյունք է: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերի համաձայն, անընդունելի է նաև այն հանգամանքը, որ Եվրամիությունը Հարավային Կովկասը դիտում է միայն որպես նավթագազային միջանցք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---