Ժողովրդավարական ընտրությունները կնպաստեն անկախ Ղարաբաղի ճանաչմանը

Ժողովրդավարական ընտրությունները կնպաստեն անկախ Ղարաբաղի ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Քվեարկության ընթացքում մեր պատվիրակությունը եղել է 7 ընտրատարածքների ընտրատեղամասերում, զրուցել է ընտրողների, դիտորդների և մամուլի հետ: Մենք նաև հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի պաշտոնական անձանց և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների հարցով ամերիկա-հոլանդական ոչ կառավարական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մայքլ Կովական: Նրա խոսքերով, ընտրությունների ընթացքում ոչ մի բողոք կամ խախտում չի եղել: «Ելնելով դրանից, ամերիկա-հոլանդական համատեղ առաքելությունը փաստում է, որ Ղարաբաղում ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ: Մեր առաքելությունն արդեն մի քանի անգամ եղել է այստեղ և մենք կարող ենք նշել, որ տարեցտարի ԼՂՀ-ն գնում է առողջ և երկարաժամկետ ժողովրդավարության կառուցման ճանապարհով»,- ասել է Կովական, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից:

Մայքլ Կովական նաև նշել է, որ պետությունն օրենքներով կառավարելու ընդունակությունն այն բանի կարևոր մասն է, որպեսզի աշխարհին ցույց տրվի, որ ԼՂՀ-ում ժողովրդավարությունը կայացել է: Իսկ դա իր հերթին կարող է նպաստել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---