Վերսալում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար26 մայիսի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ և Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազյերի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կբացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, արարողության ժամանակ ծաղիկներ կդրվեն Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկածների հուշարձանին: Կբացվի նաև «Միասք Մանուշյանն ու հայերը Դիամդրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Միսաք Մանուշյանը հայազգի հակաֆաշիստ է, Ֆրանսիայի ազգային հերոս: Կնոջ` Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը: 1943թ. օգոստոսից Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործում գերմանական օկուպանտների դեմ: 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և կտտանքների է ենթարկվում և երեք ամիս անց իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա անունով անվանվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում և Երևանում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |