Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները հաջող են մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները հաջող են մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից Մոսկվայում ընթանում է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում են 198 հավաքականներ:

Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Հասմիկ Մաթևոսյանը, Հասմիկ Խաչատրյանն ու Լուիզա Նազարյանը, 3-րդ դիվիզիոնում 3:0 հաշվով հաղթանակ տարավ Իրանի, 3:1 հաշվով` Արգենտինայի ու Շոտլանդիայի հավաքականների հանդեպ: Հայ թենիսիստուհիները միակ պարտությունը կրեցին Շվեյցարիայի հավաքականից (0:3):

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում: Այն 4 հանդիպում է անցկացրել: 3-ում Հայաստանի հավաքականը հաղթել է Գուերնսեյի (3:0), Պակիստանի (3:1) ու Մալվիայի (3:0) հանդեպ: Հայ թենիսիստները զիջեցին միայն Բահրեյնի հավաքականին:

Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը և Ալեքսանդր Դիարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---