Ժոզե Մանուել Բարրոզու. Եվրահանձնաժողովը պատրաստ է ասոցիատիվ անդամակցության բանակացություններ սկսել հուլիսին

Ժոզե Մանուել Բարրոզու. Եվրահանձնաժողովը պատրաստ է ասոցիատիվ անդամակցության բանակացություններ սկսել հուլիսին

PanARMENIAN.Net - «Մենք հաստատում ենք հավատարմությունը Հայաստանում կայունությանը և ժողովրդավարությանը և երկկողմ հարաբերությունները բարելավելու մեր պատրաստակամությունը և բարեփոխումների անցկացման ուղղված տեխնիկական օգնությունը»,- Բրյուսելում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, նրա խոսքերով, Հայաստանի նախագահի վերջին այցի ժամանակ դրական տեղաշարժ է եղել հարաբերություններում, ինչի մասին վկայում է վերջերս ընդունված որոշումը ԵՄ-ում Հայաստանի ասոցիատիվ անդանակցության մասին բանակացությունները սկսելու վերաբերյալ: «Ես ասել եմ պրն նախագահին, որ Եվրահանձաժողովը պատրաստ է բանակցությունները սկսել առաջիկա հուլիսին: Դրանց կարևոր մասը լինելու են Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ազատ առևտրի մասին բանակցությունները: Ես համոզված եմ, որ Հայաստանը կամրապնդի իր ջանքերն այդ ոլորտում` ներդրումային մթնոլորտը բարելավելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Այդ բարեփոխումները բխում են հենց Հայաստանի շահերից»,- ասել է Բարրոզուն: Նա նաև հաղորդել է, որ կողմերը բանակցություններ են վարել մուտքի արտոնագիրի հանձնման գործընթացի պարզեցման շուրջ:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ դա շատ կարևոր հարց է` կապված մարդկանց տեղաշարժի հետ: «Մենք պատրաստ ենք բանակցությունների այս հարցի շուրջ»,- ասել է նա: Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ն շարունակում է պաշտպանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Այդ կարևոր պահը չպետք է բաց թողնել: Ես ցանկանում եմ խնդրել երկու կողմերին շարունակել երկխոսությունն առանց նախապայմանների` հաշվի առնելով խելամիտ ժամկետները»,- նշել է նա:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Բարրոզուն հույս է հայտնել, որ այս հարցում առաջընթաց կլինի: «Ես հավաստիացրել եմ պրն Սարգսյանին, որ ԵՄ-ն պատրաստ է պաշտպանել հակամարտության լուծման ջանքերը մարդկանց միջև վստահություն և կապեր հաստատելու մասին ԵՄ ծրագրի միջոցով: Հուսով եմ, որ Հայաստանի նախագահը կընդունի այդ ծրագիրը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Եվրահանձաժողովի դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքերով, հանդիպմանը քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ կողմերի դիրքորոշումները բոլոր հարցերի շուրջ համընկնում են: «Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս նրան, որպեսզի համագործակությունն ունենա շարունակական բնույթ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը լավ հեռանկարներ է ստեղծում համագործակցության համար»: Այդ առումով Սերժ Սարգսյանը ողջունել է ասոցիատիվ համագործակցության մասին բանակցություններ սկսելու որոշումը, որը Հայաստան-ԵՄ հարաբերությունները կտեղափոխի որակապես նոր մակարդակ: «Հայաստանը լրջորեն պատրաստվելու է այդ համաձայնությանը: Ես շնորհակալ եմ ԵՄ-ին Հայաստանի տարբեր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու մեջ ունեցած ավանդի համար», - ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր: «Հայաստանը ճիշտ չի համարում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխարեն տարբեր երկրներում «թատրոն» են խաղում գործընթացի ձևաչափի շուրջ, ինչը չի համապատասխանում իրականությանը և չի նպստում հակամարտության լուծմանը: Մենք կարծում ենք, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին դրանք կտեղափոխի որակապես նոր մակարդակ: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է ստեղծել ժողովրդավարական պետություն, որը կարող է նորմալ հարաբերություններ ունենալ հարևանների հետ: Մենք ճիշտ չենք համարում երրորդ կողմի ներգրավումը հակամարտության լուծման համար: Թուրքիան ոչ միայն չի օգնում Ադրբեջանին, այլ նաև օրեցօր նվազեցնում է իր կառուցողական դերը տարածաշրջանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---