Հայաստանում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

PanARMENIAN.Net - Սույն թվականի մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 1:16-ին Հայաստանի տարածքում, Սևանա լճի ավազանում` Վարդենիս քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ինչպես հաղորդեցին PanARMENIAN.Net ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, տեղական ժամանակով ժամը 6:1 րոպեին երկրաշարժին հաջորդել է 2,1 մագնիտուդով հետցնցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---