Հայաստանում և Ֆրանսիայում մեկնարկել է «Ընթերցելու ձեր հերթն է» ակցիան

Հայաստանում և Ֆրանսիայում մեկնարկել է «Ընթերցելու ձեր հերթն է» ակցիան

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում և Ֆրանսիայում մեկնարկել է «Ընթերցելու ձեր հերթն է» ակցիան: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը մայիսի 27-ին մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ակցիայի շրջանակներում երեք օրվա ընթացքում անցկացվելու են համատեղ միջոցառումներ Ազգային գրադարանում և Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանում:

Առաջին միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 27-ին. Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ֆրանսիացի հեքիաքասացները երեխաների համար ընթերցել են ֆրանսիական մանկական գրականություն: Ակցիայի գլխավոր միջոցառումը տեղի կունենա մայիսի 29-ին: Այդ օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այգում և Մոսկովյան պուրակում տեղադրվելու է շարժական գրադարան, որի ժամանակ անցորդներին և ակցիայի մասնակիցներին ներկայացվելու են ֆրանսիական գրքեր: Ակցիային մասնակցելու է նաև Հայաստանի Ազգային գրադարանն իր «Բիբլիոբուս» շարժական ցուցահանդեսով:

«Քանի որ սա առաջին ակցիան է, որն ընթանում է Հայաստանում և Ֆրանսիայում «Ընթերցելու ձեր հերթն է» անվանումով, ապա մենք չենք հասցրել պատրաստել մեծ քանակությամբ միջոցառումներ, սակայն ակցիան կրելու է շարունական բնույթ»,- ընդգծել է Ժան-Պոլ Մարտենը: «Ընթերցելու քո հերթն է» ակցիան կտևի մինչև մայիսի 30-ը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---