Հայաստանի կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ`տեխնոպարկի գործունեության կառավարում Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից, մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում՝ տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ, ինչպես նաև որարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում։

Բացի այդ, ծրագրով նախատեսվում է նաև տեխնոպարկի տարածքում ազատ առևտրի գոտու ստեղծման բիզնես մոդելի մշակում:

Նախնական հաշվարկներով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 200 մլն դրամը: Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---